ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արարատ Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի առաջարկած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը կառավարությունը մերժեց։
«Պարոն Հարությունյան, տեղեկացրեք, որ ես եմ հրաժարվել, և ոչ թե պարտադրվել է»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` դիմելով աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին։
Ամեն ինչից բացի, փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստում մեզ ասվեց, որ Սահմանադրությունը փոխվելու է, և կա հասարակական բավարար կոնսոլիդացիա երկրի հիմնական օրենքը փոփոխելու համար:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են, դեռևս վաղ է արդյունքներից խոսել:
Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունը բավականին մարդասիրական էր և քաղաքական՝ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...